Վիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն»

Ես սկսնակ եմ ընթերցող եմ, այդ իսկ պատճառով նոր եմ բացահայտում Վիլյամ Սարոյանին: Ինձ շատ դուր եկավ նրա գրելաոճը, թեթևությունը և տեղեկության հեշտ մատուցումը ինձ շատ հետաքրքրեցին: Սկզբից մտածում էի, թե ընդհամենը մի ընտանիքի պատմությունը է, բայց հետո հասկացա, որ սովորական նախադասությունների մեջ ամեն մեկը կարող էր գտնել իմաստ, ես առանձնացրի մի քանի հատված, որոնք կցանկանայի մեկնաբանել:

«Մարդկային կատագերգություն»

(«Մի մաս Մարկուսի հեռագրից Հոմերին») Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու, դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել։

Ես այս տողերը, հասկանում եմ ուղիղ, այնպես ինչպես գրված է, և շատ կուզենայի, որ կարդացողը այս տողերին ուշադրություն դարձներ:

Տղան կծեց նարնջի կեղևը, հետո սկսեց մատներով հեռացնել կեղևը։ Սկզբում մատները դանդաղ էին աշխատում, բայց վարպետորեն, հետո սկսեցին շարժվել այնպիսի արագությամբ, որ ոչ միայն տղային, այլև հորն էլ թվաց, որ կեղևի տակ ոչ թե ծառի պտուղն է, ոչ թե սովորական մի նարինջ, այլ նրա սրտի բոլոր ցանկությունների իրականացումը։ Տղան նարնջի կեղևները դրեց սեղանին, հոր առջև, նարինջը կիսեց, մի շերտ անջատեց, դրեց բերանը, ծամեց և կուլ տվեց։ Բայց ափսոս։ Դա պարզապես նարինջ էր և ոչ սրտի ցանկությունների իրականացում։ Տղան մի պահ սպասեց, ապա նարնջի մնացորդը դրեց հոր առջև։ Նորից հայրը փորձեց ավարտել որդու անավարտ գործը։ Բայց շուտով հոգնեց և նարնջի համարյա կեսը նետեց աղբարկղը։

Այս տղան իր հայրիկից ամեն տեսակի միրգ ուզեց, բայց ամեն մեկը կծելով հասկացավ, որ չի ցանկանում, բայց վերջում վերցնելով նարինջը սկսեց մաքրել այն և վարպետորեն ուսումնասիրել, բայց վերջի վերջո չբավարարվեց: Իմ կարծիքով տղայի և մրգերի հանդեպ հարաբերությունները տվյալ տողերում խորհրդանշում են մարդուն և կյանքի հաճույքները: Երբ մի բան փորձում ենք և դուրներս չի գալիս դեն ենք նետում, մարդու բնությունը այնպես է, որ երբեք ոչնչով չենք կարող բավարարվել, բայց երբ որ գտնում ենք մի միրգ, որը մի փոքր ավելի հաճույքը է պատճառում սկսում ենք պեղել այն, մտածում թե սա է մեր երջանկությունը և իսկի հաճույք է, բայց վերջում գտնում ենք մեզ նետելուց այն աղբը: Ես կցանկանայի, որ ամեն մարդ իր կյանքում գտներ մի այլ երկարատև հաճույք, բայց ինչ դա կլինի ամեն մեկի համար չեմ կարող ասել..

(«Չամիչով բլիթը»)Բայց այս անգամ հայրը նույնիսկ չնայեց որդուն։ Նա նայեց այն մարդուն, որի եղբորորդին հիվանդ էր և չամիչով բլիթ էր ուզում։ Նա այդ մարդուն նայեց հասկացողությամբ, համակրանքով և, միաժամանակ, գեղջկական ինչ֊որ զայրույթով, ոչ թե այդ մարդու դեմ, այլ աշխարհի դեմ, հիվանդության, վշտի դեմ, թախիծի դեմ, որը ուզում է այն, ինչ երբեք չի կարող ունենալ։ Խանութպանը բարկացած էր նաև ինքն իր դեմ, որովհետև չնայած ինքն այս խանութը բացել էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքում, իր հայրենիքից յոթ հազար մղոն հեռու, բայց չամիչով բլիթ չուներ, չուներ այն, ինչ հիվանդ երեխան է ուզում։

Անցած դրվագից տղայի հայրը ուներ մի խանութ, և մի օր մի անծանոթ մտնում է այդ խանութ և ուզում չամչով բլիթը, ինչը խանութում չէր վաճառվում: Անծանոթը երկար ժամանակ խնդրում էր, որ ճարեն այդ բլիթը, բայց մեկ է չկար: Այդ բլիթը, իր հիվանդ զարմիկի համար էր, որը կարծես կարող էր դարման լինել նրա համար: Այս տողերը ես հասկանում եմ այսպես ՝ միշտ մենք որոշումներ, բուժում, լուծումներ ենք փնտրում տարատեսակ խնդիրներ լուծելու համար, բայց այն հիասթափանքը, որը մեզ սպասում է մենք չենք կարողանում ընդունել, չենք բավարարվում նրանով, ինչ ունենք և որոշումներ ենք ուզում այն բաներից, որոնք չկան: Որպես վերջաբան օրինակ կբերեմ հետևալ հատվածը, որին բառեր նույնիսկ չեմ ուզում ավելացնել:

(«Տղայի հոր պատասխանը անծանոթին»)— Խնձոր, նարինջ, կոնֆետ, բանան… խնդրեմ, բայց ոչ բլիթ։ Նա իմ որդին է։ Երեք տարեկան է, հիվանդ չէ, բայց շատ բաներ է ուզում։ Խնձոր է ուզում, նարինջ, կոնֆետ է ուզում, բանան է ուզում։ Չգիտեմ ինչ է ուզում, ոչ ոք չգիտե, թե ինչ է ուզում։ Նա պարզապես ուզում է։ Նայում է աստծուն և ասում՝ տուր ինձ այս, տուր ինձ այն, բայց երբեք գոհ չէ։ Միշտ ուզում է և միշտ դժգոհ է։ Իսկ խեղճ աստվածը ոչինչ չունի տխրությունը ամոքելու համար։ Նա մարդկանց տվել է ամբողջ աշխարհը, արևի լույս, մայր, հայր, եղբայր, քույր, հորեղբայր, զարմիկ, տուն, հող, վառարան, սեղան, մահճակալ, խեղճ աստված ամեն ինչ տվել բայց ոչ ոք երջանիկ չէ. բոլորը այդ հիվանդ փոքրիկի նման են, բոլորն ասում են՝ «Չամիչով բլիթ տվեք»։— Խանութպանը մի պահ լուռ մնաց, հոգոց հանեց, ապա գոռաց։

Նյութը՝ Սեդա Մարգարյանի

Оставьте комментарий