Կարդալով Հովհաննես Գրիգորյանին

Հովհաննես Գրիգորյանի մասին ես իմացա գրեթե մեկ շաբաթ առաջ:Ես գաղափար չունեի, ով է նա, ինչ տեսակի ստեղծագործություններ է գրում և այլն: Երբ կարդացի «Բոլորովին ուրիշ աշուն» և «Երգեր առանց երաժշտության» ժողովածուներից մի քանի ստեղծագործություն, հասկացա որ բացահայտեցի հիանալի գրողի:Ես առհասարակ չեմ սիրում կարդալ, ձանձրանում եմ ինչ-որ երկար ստեղծագործություն կարդալիս, եթե նույնիսկ այն հետաքրքիր է: Դրա համար Հովհաննես Գրիգորյանը ստեղծագործությունները, իմ համար, շատ հարմարավետ են: Նրանք կարճ են, բայց դու կլանված կարդում ես սկզբից մինչև վերջ, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է:

Читать далее

Բոլորովին ուրիշ գրող

Զգացնել է տալիս անճարությունը, երբ միլիոնավոր ձայների մեջ սկսում ես լսել մազերիդ հպումը ուսերիդ, հաշվում արյանդ շրջանառության պտույտները։ Ծնկներդ ծալվում են թթվածնի պակասից ու ինքնաբերաբար խոնարհվում ես վիզդ պինդ խեղդող ձեռքի առաջ։
Թվում է ներքուստ ստացածդ հարվածները տեսանելի են բոլորի համար․․․ Թվում է անցորդների քչփչոցներն ու մատնացույցերը քեզ են ուղղված։ Անծանոթ փողոցի օտարացուները թափանցում են հոգիդ ու կարդում տգեղ ձեռագրովդ գրված կյանքի էջերը, որոնք անգամ քեզ համար են անընթեռնելի։ Եթե գիրք լիներ, կդնեին պատուհանագոգին, որ քամին խփելուց դուռը չփակի։
Երբեք չգիտես առաջ ես գնում, թե հետ։ Միայն կարող ես ասել, որ քայլում ես։ Կամ գուցե և չես քայլում՝ տեղում դոփում ես, ուղղակի մոլորակն է պտտվում և խաբում քեզ։
Կրծքավանդակիդ ներսից խփող ձայներ․․․ Լռություն․․․ Մարդիկ․․․ Շատ մարդիկ․․․ Մտքերդ անդադար վազում են գլխումդ։ Իրենց ապաստանը խաղաղությանդ հաշվին գտած թղթի փոքրիկ կտորներ են, որոնք չնայած չափսերին իրենց մեջ կյանքիցդ մի ամբողջ շրջան են պարունակում: Դու պատասխանատու ես դրանց համար, դրանցում գրվածի համար, բայց իրենք անկախ են քեզնից։

Հովհաննես Գրիգորյանը դասվեց սիրելի և հոգեհարազատ գրողների շարքին․․․Չսիրելով բանաստեղծություններ և ծավալուն նկարագրություններ, կլանված կարդացի մի քանի ժողովածու, ապա վերընթերցեցի ևս մի քանի անգամ։ Ընկղմվեցի տրամադրության մեջ հենց առաջին իսկ կարդացած բանաստեղծությունից։

Ստելլա Սարգսյան

Հավերժ խաղաղություն և հանգստություն

Մեկ օր սուլթանը գրոհեց ամբողջ պետությունն ու սկսեց մտածել, թե ինչպե՞ս անել, որ երկրում տիրի հավերժ խաղաղություն և հանգստություն: Նա կանչեց  իր խորհրդականին և հրամայեց նրան անել այնպես, որ անփոփոխ մնան պետությունան հիմքերը, որպեսզի ժողովրդի կյանքը լինի առանց կատակլիզմերի և ցնցման, որպեսզի երկրում մեծանա և դաստիրակվի  այնպիսի ուժեղ և եռանդուն սերունդ, ինչպես  սուլթանն է: Եվ երեք օր ժամանակ տվեց: Եթե երեք օրից հրամանը չկատարվի, ապա նա կգլխատվի:

Читать далее

Կառմայի 12 օրենքներ

1.Գլխավոր օրենք
Դու կյանքում գտնում ես այն, ինչ ներդնում ես: Եթե դու ուզում ես լինել երջանիկ և սիրելի, անհրաժեշտ է ինքդ սիրես, վերաբերվես ուրիշներին հարգանքով և բարությամբ:

2.Ստեղծման օրենք
Կյանքում ոչ մի բան ինքն իրեն չի ստացվում, մենք պետք է ինչ-որ բան անենք դրա համար:

Читать далее

Ինչով փոխարինել պլաստիկը

Ըստ քաղաքացիների միջին վիճակագրական տվյալների՝ երկիրը իրենից ներկայացնում է հարմարավետ և անվտանգ վայր, որը բավարարում է մարդու կարիքները: Խանութներում ամեն առավոտ չգիտես որտեղից հայտնվում են թարմ մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերք և այն ամենը ինչ պետք է մարդուն: Մաքուր, հաճելի և հարմարավետ աշխարհ:

Մարդը հասկանում է իր մեղքի բաժինը այն ժամանակ, երբ իր հասցրած վնասին առերես հանդիպում է: Դա հիմնականում լինում է ամենաանսպասելի պահին: Օրինակ բնության գրկում հանսգտանալը չի ստացվում, քանի որ շուրջ բոլորը պլաստիկ աղբ է, որը ոչ մի անձրև չի կարողանում հողին հավասարացնել: Գետում լօղանալուց ամեն մետրին հանդիպում են պլաստիկ շշերը, որոնք միանգամայն փչացնում են պատկերացումները: Ցավոք, մարդը միայն վատ հետևանքներից հետո է հասկանում իր սխալը և որոշում`պետք է մի բան անել:

Ահա մի քանի տարբերակ պլաստիկը ձեր կյանքում հնարավորինս կրճատելու համար:

  1. Խուսաբեք փաթեթավորված մթերքից: 
ананы, потато
Читать далее

Հետաքրքիր փաստեր Կոկո Շանելի մասին

Մադեմիզել Կոկոն, ավելի ճիշտ ՝ Գաբրիել Բոներ Շանելը, ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին: Կոկոյի մայրը մահացել էր, իսկ հայրը որոշեց նրանց քրոջ հետ միասին տալ մանկատուն, որի մասին Կոկոն չէր սիրում հիշել:

Читать далее

Ապագայի տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն մեր կյանքը մոտակա 30 տարում

Աշխարհը օր օրի զարգանում է, հայտնագործելով նոր տեխնոլոգիաներ, որոնք կհեշտացնեն մեր կյանքը: Եթե չլինեին գիտնականները, հետազոտողները և դիզայներները, մենք հիմա այս կետում չէինք գտնվի և ապրելը ավելի դժվար կլիներ:

  1. Բիո-սառնարան
Читать далее

Հետաքրքիր փաստեր համակարգիչների մասին

Առաջին էլեկտրոնային համակարգիչ ENIAC- ը կշռում էր ավելի քան 27 տոննա և զբաղեցնում էր 1800 քառակուսի ոտնաչափ տարածք:

TYPEWRITER- ը ամենաերկար բառն է, որը կարող եք գրել տառերով միայն ձեր համակարգչի ստեղնաշարի մեկ տողի վրա:

Читать далее

10 հնագույն տեխնոլոգիաներ, որոնք շարունակում են պահպանել իրենց գաղտնիքները

Մարդը միշտ հետաքրքրվել է նրանով, թե իրենից առաջ ինչ է տեղի ունեցել: Նույնիսկ այսօր պատմաբանները խանդավառությամբ են ընդունում հին ժամանակների ուսումնասիրությունը:

Անկախ նրանից, թե որքան ժամանակ մենք կծախսենք և մանրակրկիտ կուսումնասիրենք հնագույն ժամանակների իրադարձություները, նրանք շարունակում են պահպանել շատ սպիտակ բծեր և չբացահայտված գաղտնիքներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցյալի տասնյակ զարմանալի տեխնոլոգիաներ, որոնց գաղտնիքները դեռ բացահայտված չեն:

Читать далее