Ինչպես ստանալ մոտիվացիա ամեն օր

Կրճատեք ձեր անելիքները

Մինչ զբաղվածության ժամերի ավելացումը, պետք է մտածել արդյո՞ք դուք դրա համար ունեք բավարար ժամանակ: Դա փաստ է, որ բոլոր ինքնազարգացման փորձերը անհաջողության են մատնվում հիմնականում ժամանակի պակասի պատճառով, դրա համար ձեր գրաֆիկում հատուկ ժամանակ տրամադրեք այդ զբաղմունքին, որպեսզի ունենաք մոտիվացիա և բաց չթողնեք այն:

Նշեք ձեր հաղթանակները

Գովեք ինքներդ ձեզ անգամ աննշան հաջողությունների համար: Դա ձեզ կտա ուժ և վստահություն, որ գնում եք ճիշտ ճանապարհով: Պարտադիր չէ ամեն անգամ շամպայն և տորթ գնել, բավական է ընդամենը մտավոր ֆիքսել, որ դուք հասաք ձեր նպատակին:

Փոփոխությունները ընդունեք դրական

Մտածեք դրականի մասին, նույնիսկ եթե վատ տրամադրություն ունեք կամ սպառվել են ուժերը: Ենթադրենք, դուք որոշել եք վազել առավոտյան և դրա համար պետք է 2 ժամ շուտ արթնանաք: Ամեն առավոտ արթնանալիս, վերհիշեք դուք դա ինչի համար եք անում և ինչ արդյունքի եք ձգտում:

Ձեզ ուրիշների հետ մի համեմատեք

Միշտ կգտնվեն մարդիկ ովքեր ձեզանից խելացի, գեղեցիկ և պրոդուկտիվ են: Երբ դուք գիտակցեք այս ամենը, կստանաք հոգևոր ազատություն: Դուք ավելի հեշտ կկարողանաք նոր բաներ փորձել և զարգանալ: Մի համեմատեք ձեր արդյունքները կոլեգաների և ընկերների հետ, հիմնվեք միայն սեփական փորձի վրա:

Մի վախեցեք փոփոխություններից

Մոտիվացիան կարող է կորել նոււյնիսկ այն ժամանակ երբ զբաղվում եք սիրելի գործով: Այդ պահին հարկավոր է դադար տալ և կենտրոնանալ այլ զբաղմունքի վրա: Օրինակ` դուք զբաղվում եք պարով և զգում եք, որ մոտիվացիան կորում է: Ժամանակավորապես փոխեք մարզաձևը:

Աղբյուր` այստեղ

Թարգմանությունը՝ Ստելլա Սարգսյանի

Оставьте комментарий