Կեղտոտ ռեալիզմ․ Չարլզ Բուքովսկի

Կեղտոտ ռեալիզմը շարժում է, որը հիմնված է պարզության վրա: Գոյականին լրացնելու համար ածականներ օգտագործելը սովորական չէ: Իրավիճակները, որոնք առաջանում են այս պատմություններում, ինչպես իրենց անունն է հուշում, իրական են։ Ուշադրության կենտրոնում ավելի շատ առօրյան է:

Իրադարձությունները պատմելու համար օգտագործվող լեզուն ուղղակի և բնական է: Գաղափարն այն է, որ դա ընթերցողին ծանոթ պատմություն է:

Հերոսները, հատկապես պատմվածքների գլխավոր հերոսները, հեռանում են բազմաթիվ պատմվածքների հերոսական կերպարից: Դրանք ցուցադրվում են որպես անկատար թվեր, սովորական մարդկանց պես արատներով և ոչ էթիկական համարվող որոշ վարքագծերով:

Կեղտոտ ռեալիզմի համար կերպարներն ավելի հակված են ներկայացնել անհաջող իրավիճակներ: Նրանք հաճախ կորչում կամ հիասթափվում են ապրելակերպից և շրջապատող միջավայրից:

Չարլզ Բուքովսկի

Գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ է, վիպագիր և պատմվածքագիր։ Նա գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների ամենօրյա կյանքը, գրելու գործողությունը, ալկոհոլը, կանանց հետ ունեցած կապերը և ամենօրյա ծանր աշխատանքը։ Բուքովսկին գրել է հազարավոր բանաստեղծություններ, որոնք տպագրվել են երեսունից ավելի ժողովածուներում, երկու հարյուրից ավելի պատմվածքներ, որոնք հրատարակվել են տասնվեց ժողովածուներում, ինչպես նաև վեց վեպ։ 1986 թվականին «Թայմ» ամսագիրը Բուքովսկուն անվանեց «Ամերիկյան թշվառ կյանքի» դափնեկիր։

Կարծիք․

Բուքովսկին՝ իր կոշտ թեմաներով ու պեսսիմիզմով դժվար է մարսվում։ Նրա ոճը դուրեկան չէ հասարակությանը, որը ցանկանում է տեսնել միայն գեղեցիկը։ Մարդկանց մի մասը նրան չի սիրում, քանի որ նա չի համապատասխանում ռոմանտիզացրած բանաստեղծի կերպարին։ Բուքովսկիի կյանքը դժվար էր, և նա գրել է դժվար բաների մասին, և նրա գրածը, պարզ է, դժվար է ընկալվելու ու սիրվելու, բայց այդ դժվարությունը չի վատացնում իր ստեղծագործությունների որակը։ Կարդալով իրեն, զգում ես, որ այս մարդը անկեղծ ապրել է իր արվեստով։ Իսկ դա լավ արվեստի առանցքային պահանջն է։

Իմ մոտ Բուքովսկին թողեց չեզոք տպավորություն․ ես հասկանում եմ, թե ինչու որոշները նրան չեն սիրում, և ինչպես են մյուսները նրան սիրում այդ նույն պատճառով։ Չեմ ժխտում նրա մեծ դերը պոեզիայի մեջ․ այս տեսակի գրողները, իհարկե, առանձնանալու են ու մեծ ազդեցություն թողեն։ Դրա հետ մեկտեղ Բուքովսկի կարդալու ու սիրելու համար որոշակի տրամադրություն, կյանքի իրավիճակ ու ընդհանուր հոգեվիճակ է հարկավոր։ Անձամբ ինձ նա շատ մոտ չէ, մեր իրականությունները բավականին տարբեր են, և իր գրածները ինձ մոտ չեն առաջացնում մերձեցման ու հասկացվածության զգացողություններ։ Նրան ես կարող եմ կարդալ միայն որպես կիսով չափ հորինված պատմություն, որպես ֆիլմ կամ ընդհանրապես ուրիշ մարդու պատմություն։ Ուրիշ մարդու պատմությունը կարող է լինել հետաքրքիր, բայց հարազատ՝ շատ հազվադեպ։ Մյուս կողմից էլ ես հասկանում եմ իրեն հատուկ պեսիմիզմը, որը երբեմն վատատեսություն չէր, այլ իրականությունը առանց ռոմանտիզմի ներկայացնել։ Բուքովսկին լավն ու որակովն է, բայց նրան սիրելը դժվար է։

Оставьте комментарий