Ֆիլմի հատուկ էֆեկտների պատմությունը

Ֆիլմի հատուկ էֆեկտների պատմությունը սկիզբ է առում 1897 թվականին, երբ ֆրանսիացի Ժորժ Մելեսը հասկացավ, որ կինոխցիկը ի վիճակի է ոչ միայն ֆիքսել այն, ինչ իրականում տեղի է ունենում, այլ նաև ստեղծել նոր իրականություն:

20 фильмов о путешествиях во времени

Բացահայտումը տեղ է ունեցավ, ինչպես հաճախ է լինում, պատահական և բնականաբար։ Մելիեսի տեսախցիկը պարզապես խցանվել է և, ավելի ուշ նայելով ֆիլմին, նա իր զարմանքով հայտնաբերեց, որ կադրերը երկփեղկվեցին, բախվեցին միմյանց, և պատկերը հանկարծակի հայտնվեց և նույնքան հանկարծակի անհետացավ:

Հետաքրքիր է, ֆրանսիացին նույնպե՞ս ուրախ կլիներ իր հայտնագործությամբ, եթե կարողանար կանխատեսել, որ հարյուր տարի հետո հատուկ էֆեկտների առաջացումը կհանգեցնի կինեմատոգրաֆիային: 

Հետո՝ 1902 թվականին, այս ուղղությամբ արվեցին միայն առաջին քայլերը։ Սակայն նրանց չի կարելի երկչոտ անվանել։ Մելիեսի «Ուղևորություն դեպի լուսին» կինոնկարը դարձավ կինեմատոգրաֆիայի  պատմության  զարգացման հիմնաքարը։

Իրականում Մելիեսը հորինել է ֆիլմի հնարքը և այն ներմուծել կինոարտադրության ամենօրյա պրակտիկայում։ Թեև այսօր դա գրեթե ծիծաղելի է թվում.՝ Ի՞նչ հնարքներ են դրանք՝ սառեցված կադր, կրկնակի և բազմակի լուսարձակումներ,  դանդաղ շարժում: Բայց այն ժամանակ սեղանի վրա դրված մանրանկարիչ պարուհին կամ սովորական մարդու կողքին հսկայական գլուխը իսկական կախարդանք էր թվում: Մելիեսը սկսեց ակտիվորեն օգտագործել  թատերական մեքենաներ:

Թարգմանությւոնը՝ Նանե Ժամհարյանի

Оставьте комментарий