Սթիվեն Ալան Սփիլբերգ

Стивен спилберг гифки, анимированные GIF изображения стивен спилберг -  скачать гиф картинки на GIFER

Սթիվեն Ալան Սփիլբերգը ամերիկացի կինոռեժիսոր է, պրոդյուսեր և սցենարիստ։

Պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ կինոգործիչներից մեկը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, մասնավորապես՝ երեք Օսկար, Քենեդի կենտրոն, Սեսիլյա Բ.Դե Միլլյա։ Սփիլբերգը ծնվել է Ցինցինատիում և մեծացել Ֆենիքսում։ Հետագայում նա տեղափոխվել է Կալիֆորնիա և համալսարանում ուսումնասիրել կինո արվեստը։ Առաջին անգամ հայտնի դարձավ 1975 թվականին՝ շնորհիվ «Ծնոտը» ամառային բլոկբաստերի։Այնուհետև Սփիլբերգը նկարահանեց «Երրորդ աստիճանի մտերիմ հանդիպումներ», «Այլմոլորակային» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմաշարերը։ Դրան հաջորդեցին «Մանուշակագույն դաշտերի ծաղիկները» և «Արևի կայսրությունը» դրամաները։ Կարճատև ընդմիջումից հետո Սփիլբերգը թողարկեց հաջողված գիտաֆանտաստիկ բլոկբաստերը Jurassic Park-ը և Հոլոքոստի «Շինդլերի ցուցակը» դրաման:1998 թվականին ռեժիսորը նկարահանեց Երկրորդ համաշխարհային պատերազմին հիմնված «Փրկել շարքային Ռայանին» էպոսը, որը դարձավ քննադատական ​​և կոմերցիոն հաջողություն։ 2000-ականներին Սփիլբերգը ձեռնարկեց այնպիսի գիտաֆանտաստիկ նախագծեր, ինչպիսիք են «Արհեստական ​​ինտելեկտը», «Հատուկ կարծիք» և «Աշխարհների պատերազմը»: Հետագայում նա նկարահանեց «Թինթինի արկածները. Միաեղջյուրի գաղտնիքը» և «Խաղացող մեկին պատրաստվել» ֆանտաստիկ ֆիլմերը և «Պատերազմի ձի», «Լինքոլն» և «Գաղտնի դոսյե» դրամաները։Բացի ռեժիսուրայից, Սփիլբերգը Amblin Entertainment-ի և DreamWorks-ի համահիմնադիրն է և բազմաթիվ հեռուստասերիալների և ֆիլմերի պրոդյուսեր է: Հայտնի է կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հետ երկար տարիների համագործակցությամբ։Ռեժիսորի որոշ աշխատանքներ ընդգրկվում են ամենալավ ֆիլմերի ցանկի մեջ, որոնցից յոթը ընդգրկված է Կոնգրեսի գրադարանի «Հատուկ մշակութային, պատմական կամ գեղագիտական ​​նշանակության» ֆիլմերի ազգային ռեգիստրում:

Թարգմանությունը՝ Մարկ Հովհաննիսյանի և Արարատ Ոսկանյան

Оставьте комментарий