Ռոբերթ Դաունի կրտսեր

Iron Man Robert Downey Junior GIF

Ռոբերտ Դաունի կրտսերը ծնվել է 1965-ի ապրիլի 4-ին Նյու Յորքում: Նրա հայրը ՝ Ռոբերտ Դաունի ավագը ռեժիսոր էր, պրոդյուսեր և դերասան, նրա մայրը նույնպես դերասանուհի էր, ուստի կրտսեր Դաունիի դեբյուտը էկրաններին տեղի ունեցավ վաղ հասակում և նա սկսեց նկարահանվել հինգ տարեկանից:

images

Երբ լրացավ Ռոբերտի տասը տարեկանը, նրանք ընտանիքով տեղափոխվեցին Անգլիա, որտեղ նրանք ապրեցին որոշ ժամանակ մինչև նրա ծնողների բաժանվելը:

Դրանից հետո պատանի Ռոբերտը որոշ ժամանակ ապրեց Կալիֆոռնիայում իր հայրիկի հետ, այնուհետև տեղափոխվեց Նյու Յորք, որպեսզի այնտեղ շարունակի դերասանական կարիերան: 1982 թ.-ին նա փոքր դերեր ստացավ «America» կատակերգության և «Baby, it’s you!» հաջող դրամայում, իսկ երկու տարի անց նա նկարահանվեց «The Firstborn» ֆիլմում:

Ռոբերտի կարիերան աստիճանաբար զարգանում էր, և նա ստանում էր ավելի ու ավելի նշանակալի դերեր: Այսպես, 1985-ին թողարկվեց «Wall to Wall» դրաման, որը պատմում էր դեռահասների դպրոցական բախումների մասին, դրանից հետո «Oh this science!» կատակերգությունը, որը Գինեսի ռեկորդների գրքում նշվել է որպես ֆիլմ, որի սցենարը գրվել է ամենակարճ ժամանակահատվածում: Մի քանի այլ դերերից և հեռուստաշոուին մասնակցելուց հետո, Ռոբերտ Դաունին որոշում է վերադառնալ Հոլիվուդ, որտեղ հաջողությունը ուղեկցում էր նրան, և նա արագորեն ստացավ գլխավոր դերերից մեկը «Specialist in Filming» արկածային կատակերգությունում: Նույն թվականին նրա մասնակցությամբ դուրս եկավ ևս մեկ ֆիլմ՝ «Less than zero»:

9f466307ab9f357c0db710631834bc95

1992 թ.-ին, երբ էկրան բարձրացավ Ռիչարդ Ատենբորոի «Չապլին» ֆիլմը, որում դերասանը խաղացել է լեգենդար հումորիստին, Դաունի կրտսերի դերասանական խաղը առժանացավ բարձր գնահատականների, և դերասանը ստացավ BAFTA մրցանակը լավագույն տղամարդու դերի համար, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի և «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում մրցանակի (երկու մրցանակներն էլ այդ տարի ստացավ Ալ Պաչինոն «The Smell of a Woman» ֆիլմում դերի համար):

Քննադատները և հանրությունը անվանում էին Ռոբերտ Դաունի կրտսերին երիտասարդ սերնդի ամենախոստումնալից դերասաններից մեկը: Սակայն այդ ժամանակահատվածում դերասանը ձեռք է բերում կախվածություն թմրանյութերից, որի արդյունքում մի շարք սկանդալներից հետո նրան հեռացնում են այն ստուդիաներից, որտեղ նա նկարահանվում էր, իսկ դատարանը նրան դատապարտում է ազատազրկման (1996-ին դատապարտվեց Լոս Անջելեսի բանտում 16 ամիսների ազատազրկման) և պարտադիր բուժման: Ըստ Դաունիի, նրա ծանոթությունը  մարիխուանայի հետ տեղի է ունեցել 8 տարեկան հասակում, ոչ առանց հոր օգնության:

Robert_Downey_Jr_v_turme_01

Թմրամոլության պատճառով նա բաժանվեց իր առաջին կնոջից, երգչուհի և մոդել  Դեբորա Ֆալկոներից, որի հետ նրանք ունեն որդի՝ Ինդիո Ֆալկոներ Դաունին: Դաունիի կյանքի շրջադարձային պահը նրա ծանոթությունն էր պրոդյուսեր Սյուզան Լևինի հետ «Գոտիկներ» թրիլերի նկարահանումների ժամանակ, որտեղ նա խաղացել է Հալլի Բերիի և  Պենելոպե Կրուզի հետ:

Ռոբերտը Լոս Անջելեսում անցավ բուժման ևս մեկ կուրս՝ հանուն Սյուզանի հանդեպ ունեցած սիրո, և, վերականգնվելով, նրան ամուսնության առաջարկություն արեց:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Թարգմանությունը՝ Գոհար Մարգարյանի

Оставьте комментарий