Անանձրև հուլիս

Այս պատմվածն իմ կարծիքով ժողովրդին էր ուղղված։ Ներկայացնելով սովորական մարդկանց առօրյա կյանքը, նա ուզել է ցույց տալ, թե ինչ ձանձրալի է բոլորիս կյանքը։

եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս:

Մեր բոլորիս օրն այսպես է սկսում։ Բացում ենք մեր աչքերը և սառած նստում, փորձում ընկալել մեր շրջակա աշխարհը։ Սկսում ենք մեր սովորական կյանքի սովորական օրերից մեկը այնպես, ինչպես անում են մեխանիկական սարքերը։ Վախենում ենք փոփոխություններից, ռիսկերից։

․․․Մի կեսդ այստեղ՝ ութսուներկու թվականի հուլիսի վերջին օրերի մեջ կիսով քնում – կիսով զարթնում է, ոչ քնելուց է բան հասկանում, ոչ արթնանալուց և արյունը՝ ջուր, հոդերը՝ թույլ, բերանի մեջ՝ անհամություն – օրը տանում է որպես իշու բեռ, իսկ կեսդ այնտեղ՝ քսանհինգ տարվա ճանապարհ հեռու, ամառվա մի օր իմաստալից մի քայլ անելու ջանքով է լեցուն, բայց հավասարակշռությունը չկա կեսի մեջ:

Այս հատվածում նկարագրված են մարդկային գոյատևության կանոնները։ Արթնանում ենք ներկայով, օրը շարունակում ենք երազելով ապագայի բարիքների մասին։ Իսկ ի՞նչ ենք անում այդ բարիքներին հասնելու համար։ Ոչի՞նչ։ Իսկ ինչպե՞ս ենք պլանավորում հասնել մեր երազանքներին, եթե ծուլանում ենք մեր ներկա կյանքում։

․․․Սովերի միջով դարավերջին հասած պապը հետևում է ամենօրյա այդ պայքարին ամենօրյա տարակուսանքով՝ «Երկրի վրա ախորժակը էս ո՞նց պակասեց»: 

Համեմատաբար մեծ սերունդը միշտ մեզ ասում է, թե ինչ լավ էր իրենց երիտասարդության ժամանակ և նոր ժամանակներին չեն կարողանում հարմարվել։ Նրանք մշտապես բողոքում են, քանի որ ափսոսում են, որ «էն վախտերով» իրենք չեն եղել նոր սերնդի նման ազատ, չեն ունեցել նրանց չափ հնարավորություններ։ Մեծ սերունդը վախենում է աշխարհի փոփոխություններից, քանի որ աշխարհն ավելի արագ է փոխվում հիմա, քան այն ժամանակ։

…հետն էլ ականջիդ օղ արա, տղա´, կանքդ քո կամքով չի եղել, որ կարճելն ու երկարացնելը քո կամքով լինի… Երկարացնես էլ՝ կբարակի:

Նյութը՝ Ռոլանդ Հակոբյանի

Оставьте комментарий