Բակունց ևԳոգոլ․ գրական խաչմերուկ

Այս ստեղծագործության մեջ բարձրանում է «Փոքր մարդու» թեման, որը ինքնին բակունցյան նոր կոնցեպցիա է, քանի որ այն տարբերվում է նրա դասական լուծումներից։ «Պրովինցիայի մայրամուտը» գրվել է 1932թ․-ին, երբ ժամանակները շատ բարդ, ծանր են եղել։ Նորի ստեղծումը եկավ՝ կործանելով ամեն եղած հինը, իր հետ բերելով վախի, տագնապի, կասկածների ոգի։ Բակունցը արտահայտում էր կործանման և ստեղծման ոգին,սուբյեկտիվ ճնշումը փոքր մարդու վրա, ով հնարավորություն ունի միայն ցնորք վերապրել նորից ու նորից՝ հետևելով, թե ինչպես են ոչնչանում, կամաց-կամաց անհետանում իր բոլոր հույսերը, մուրազները։ Իհարկե, հինը բաց թողնելը տանջանք է որոշների համար, բայց երբ հաղթանակը անխուսափելիորեն նորինն է, այլևս ընտրության կարիք չկա։ Նորը ոչ միայն միջավայրն է, տեխնիկան, շինությունները, այլ նաև հայացքները, սովորույթները,ապրելակերպը, հարաբերությունները, դու ինքդ։

Այդ բախումը՝ հնի ու նորի միջև, Բակունցը չի կառուցել սովորական հակաթեզի սկզբունքով։ Հնի պարտությամբ և նորի հաղթանակով տեղի է ունենում փոքր մարդու ողբեգությունը։Կործանվում է անհատ։ Սյուժետային գծով և ընդհանուր արտաքին մանրամասներով ինձ հիշեցրեց Ն․Գոգոլի «Նևսկի պողոտան» վիպակը։ Ուսումնասիրելուց հետո տեսա, որ Բակունցի մտահղացումը եղել է հենց այդ ստեղծագործությունը։ Երբ կարդացել էի վիպակը, նորից հիշել էի փոքր մարդկային իրավիճակների մասին։

Ահա, թե ինչ է ասել այդ մասին հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը․

«Պատմվածքում արտահայտվել է Բակունցի գաղափարական, թեմատիկական, գեղարվեստական նորարարությունը, որը, որոշ իմաստով, նույնիսկ առանձին մանրամասնություններով և մանրագծումներով պատմվածքի «գրական ծագում» ունի։ Խոսքը Ն․Վ Գոգոլի «Նևսկի պողոտա» վիպակի ակներև ազդեցության մասին է, որ արտահայտվել նախևառաջ պատմվածքի մտահղացման մեջ»։

Գոգոլը «Նևսկի պողոտան» վիպակում զարգացնում է «փոքր մարդու» խնդիրը, որը դարձել է ռուսական ռեալիստական ​​գրականության գլխավորներից մասնիկներից մեկը։ Պատմվածքը բաղկացած է երեք մասից՝ Նևսկի պողոտայի իրական նկարագրությունը, Պիսկարևի և Պիրոգովի պատմությունները և հեղինակի կողմից հատուկ մետաֆիզիկական տարածության պատկերումը, Նևսկի պողոտայի ընկալման դիցաբանական մակարդակը։

Բայց իմ կարծիքով Բակունցը ավելի հեռուն է հասել։ Նոր մարդու լեռը բարձրանալու անհաջող փորձը ձեռք է բերում շատ ցավալի հնչեղություն։ Դա խոսում է այն կյանքի, որը հեռացել է դեպի անգոյություն, միակ բանը, որը մնում է տեսիլքի աշխարհից և շարունակում խաբկանք սնել։

Լեռն է անանուն մարդու անհետացած ստվերին հարություն տվող միակ ուժը, որը իրեն է մեխում բոլոր անանուններին, երազանքները, ցնորքի աշխարհը նրաց, և թույլ չի տալիս՝ թեքել հայացքները դեպի իրականություն։

Հեղինակ Էլիս Խեչոյան

Բակունց ևԳոգոլ․ գրական խաչմերուկ: Один комментарий

  1. Уведомление: Թուրքերենի ենթակայքի սպասարկում՝ նոյեմբեր — Աննա Խաչատրյան

Оставьте комментарий