«Խաուտիկի գինի»

Վեպը տղայի մասին է, ով ամեն տարի ամառը անցկացնում է իր տատիկի տանը։ Տղան այնտեղ ուներ ընկերներ, որոնց միջոցով ծանոթանում էր նոր մարդկանց հետ և հայտնվում տարբեր իրավիճակներում։

Այս գիրքը նվիրված է 1928թ․ ամռանը։ Այդ տարի լրանում էր 12 տարեկանը տղայի, իսկ իր եղբորը 10-ը։ Այդ ամառը տղաների համար շատ հերաքրքիր էր։ Օրինակ, երբ տղաները իրենց հոր հետ անտառում հավաքում են խաղող, տղան առջային անգամ զգում է իրեն ողջ։ Ամառվա սկզբում ծաղկում են խատուտիկներ,տղայի պապիկը ամեն տարի դրանցից պատրաստում է գինի, որը ձմռանը բուժում էր հիվանդություններից և հիշցնում ամառվա օրերը։ Առավոտները տղաները հավաքում են խատուտիկները, պապիկը ճզմում էր դրանք ,թողնում հյութը մի քանի օր, իսկ հետո լցնում է շշերի մեջ։ Տղան ասում էր, որ խատուտիկների գինին հեց ամառվա հուշն է և որ ամեն շշի մեջ փակված է ամառվա մի օր։ Տղան ամռանը ուզում էր իրեն գնել թենիսի կոշիկներ, բայց նրա գումարը չհերիքեց, և նա խնդրեց աշխատողին տա իրեն աշխատանք՝ ամբողջ ամառվա համար։ Նրան տալիս են մի քանի հատ առաջադրանք, որոնք կատարելուց հետո նա գնում է տուն նոր կոշիկներով։ Հաջորդ օրը պապիկը կախում է ճոճանակ, տղայի տատիկը շատ համեղ է պատրաստում, բայց խոհանոցում միշտ խառնաշփոթ է տիրում, իսկ ինքը վատ է տեսնում։ Ընտանիքին այցելում է տիկին Ռոզան, որը օգնում է տատիկին հավաքել խոհանոց, գնում է նրան ակնոց և խոհարարական գիրք, բայց դրանից հետո տատիկը չի կարողանում համեղ պատրաստել, բոլոր ուտելիքները անհամ են լինում, դրանից հետո տղան խոհանոցը քանդում է դուրս է նետում ակնոցները և այրում է գիրքը։ Տատիկին վերադառնում է իր տաղանդը, իսկ ընտանիքը վայելում է համեղ ընթրիքը։ Մի օր տղան խնդրում է վարպետ Լեոին պատրաստել երջանկության ավտոեքենա։ Նա ուզում էր այդ քայլով երեխաներին մեծացներ, իսկ պապիկներին ավելի քիչ անհանգստանալ։ Տարվելով աշքատանքով վարպետը մոռանում է իր ընտանիքի մասին։ Իր կինը ստիպված մենակ էր նայում երեխաներին և նա արդեն պատրաստվում էր բաժանվել վարպետից բայց վարպետը սկզբում խնդրում է օգտագործել երջանկության մեքենան։ Կինը փորձում է մեքենան, սակայն դա իրեն բերում է մենակ դժբախտություն։ Վարպետը հասկանում է, որ այսքան ժամանակ երջանկությունը նրա կողքին է եղել, և դա իր կինն ու երեխաներն էին։ Ամառվա ընթացքում պատահում են մի քանի դժբախտ պատահարներ։ Մահանում է գնդապետը որին երեխաները ժամանակի մեքենա էին ասում, քանի որ նա պատմում եր հին ժամանակների մասին։ Մարդասպանը աղջկա է սպանում, բայց իր սպանության ժամանակ աղջիկը մահացու հարվածում է դանակով մադասպանին, ինչի պատճառով տղան սկսում է մտածել մահվան մասին։ Նա հասկանում է, որ գալու է ժամանակը, երբ նա էլ է մահանալու։ Ամառը վերջանում է, խանութներում հայտնվում են դպրոցական պարագաներ։ Հավաքված է վերջին փունջը խատուտիկների, պահված են թենիսի կոշիկները, հանված է ճոճոնակը։ Պապիկը փակել եր 90 շիշ գինի, իսկ նրանց մեջ հավաքված էին ամառվա բոլոր օրերը։

Նյութը՝ Սյուզի Չոլախյանի

Оставьте комментарий