Աշխարհը փոխած հայտնագործություններ

Մեքենա, ուղղաթիռ, սուզանավ, տանկ, բազմաթիռ, պարաշյուտ, լուսարձակներ …այս բոլոր նախատիպերի հեղինակը Լեոնարդոն է: Ջրում լողացողների համար նրա ստեղծած փրկարար օղակը հենց այնպիսին է, ինչպիսին դա կիրառվում է մեր օրերում: Լեոնարդոն նախագծում էր բազմաթիվ քաղաքաշինական մեքենաներ ու մեխանիզմներ,որոնք կոչված էին հեշտացնելու մարդկանց աշխատանքը, օրինակ՝ ամբարձիչ կռունկ, էքսկավատոր…նաև բազմազան հաստոցներ՝ մետալուրգիական վառարաններ, մետաղագործական հաստոցներ, փայտամշակման և ջուլհակագործական հաստոցներ ու մեքենաներ,տպագրական մեքենա, հղկող մեքենաներ,մետաղյա պտուտակներ պատրաստող հաստոց,պարան արտադրելու հաստոց…զանազան չափիչ սարքավորումներ ու գործիքներ՝ քամու արագությունը, օդի խոնավությունը և ջրի շարժումը չափող սարքեր,լուսաչափ… ինչ ասես,որ չի հնարել Լեոնարդոն:

Читать далее

Վանո Սիրադեղյանի «Արածեք ձեր հոտը» և Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքների վերլուծություն

Վանո Սիրադեղյանի «Արածեք ձեր հոտը» և Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքները շատ նման են իրար իրենց բովանդակություններով:

Երկուսում էլ խոսվում է Հայաստանի և հայ ժողովրդի մասին՝ ներկայացնելով մեր վատ կողմերը: Կան շատ ազդեցիկ տողեր, որոնք կարդալով չես կարող չհամաձայնել դրանց հետ:

Читать далее

Ինչո՞ւ է ճառագայթումը ասոցիացվում կանաչ գույնի հետ

pochemu-radiatsiya-zelenaya-e1536091990109

Ի՞նչ գույնի մասին ենք մտածում, երբ խոսքը գնում է ռադիոակտիվ տարերի մասին: Երևի շատերը մտածեցին կանաչ գույնի մասին: Բայց իրականությունն այն է, որ ոչ բոլոր ռադիոակտիվ նյութերն են լույս արձակում. ճառագայթումը առաջանում է  արտանետվող մասնիկների փոխազդեցությունից շրջապատող նյութերի հետ: Այդ ճառագայթումը կարող է լինել և՛ դեղին, և՛ երկնագույն, և՛ դեղնավուն… Բայց չգիտես ինչու հենց կանաչ գույնի հետ է ասոցիացվում ճառագայթումը:

Читать далее